Նախագահական ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի 2 մլն 320 հազար 375 քաղաքացիներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին, ճշտված տվյալներով, կարող են մասնակցել Հայաստանի 2 մլն 320 հազար 375 քաղաքացիներ, այսօր Երեւանում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանը: Ընտրողների ցուցակները վերջնականապես կճշտվեն փետրվարի 16-ին:



Քվեարկության օրը կօգտագործվեն նույն քվեատուփերն ու խցիկները, որոնք օգտագործվել են նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում: Բոլոր 1923 ընտրատարածքներում կփակցվեն պաստառներ` բոլոր 9 թեկնածուների կենսագրություններով եւ քվեաթերթիկի նմուշով:



ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, կազմված 27 անձից, այցելելու է Հայաստան 2008 թվականի փետրվարի 18-20` նախագահական ընտրություններին հետեւելու համար:



Երեւանում հրատարակվել է հարցաշար` Հայաստանի նախագահի թեկնածուների պատասխաններով, նախատեսված երիտասարդության համար:



Հայաստանի ընտրատեղամասերի մեծամասնությունը հարմարեցված չեն հաշմանդամների համար: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 158 հազար հաշմանդամ կա, որոնցից 100 հազարը ընտրելու իրավունք ունեն:



Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ընտրության իրավունքից զրկելը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այդ մասին հայտարարել է Հայաստան ԿԸՀ իրավական եւ ծրագրային-մեթոդական վարչության իրավական փորձաքննության բաժնի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը:



«Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի նախագահի ընտրություններին սատարելու է ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, հինգշաբթի հայտարարել է կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նաեւ հաղորդություն կա, որ «Օրինաց երկիր» (ՕԵ) կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը ակտիվ բանակցություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ուժերի միավորման մասին: Այդ մասին հայտարարել է «ՕԵ» կուսակցության թեկնածու նախընտրական շտաբի ղեկավար, խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:



Փետրվարի 13-ին հրապարակվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ հաշվետվությունը: Հաշվետվությունը վերաբերվում է հունվարի 27-ից փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածին: «Քարոզարշավի ընթացքում հռետորությունն երբեմն կրել է կտրուկ բնույթ: Ութ թեկնածուներ անց են կացրել նախընտրական հանրահավաքներ: Դրանց մեծ մասն անցել է հանգիստ, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու միջոցառումների ժամանակ եղել են անկարգություններ: Առաքելությանը հայտնի են թեկնածուների նախընտրական շտաբների վնասման հինգ դեպքեր»,- ասվում է փաստաթղթում: «Գործող վարչապետ Սերժ Սարգսյանը վարում է ակտիվ քարոզարշավ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները հայտնել են, որ մարզերում կան Սերժ Սարգսյանի քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի սահմանազատման բարդություններ, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին»,- նշվում է հաշվետվությունում: Փաստաթղթում նշվում է, որ որ Հայաստանի ընտրական հանձնաժողովները «լավ են պատասրտվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին»: «Ձեւավորված են բոլոր 1923 տարածքային ընտրական հանձնաժողովները: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները հայտնել են, որ հունվարի 30-ին մեկնարկած դասընթացները տարածքային ընտրական հաձնաժողովների անդամների համար լավ են անցկացվել»,- ասվում է հաշվետվությունում: Հաշվետվությունում նաեւ ասվում է, որ «Հայաստանի Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահը հրավիրել էր մամլո ասուլիս, որի ընթացքում վերահաստատել էր քաղաքացիների ընտրության ազատությունն ու քվերակության գաղտնիությունը, Մարդու իրավունքների պաշտպանը դեմ էր հանդես եկել «ձայների վաճառքին», իսկ Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարություն էր արել ընտրական խախտումների համար քրեական պատասխանատվության մասին»,- ընդգծում են հաշվետվության մեջ, հաղորդում է elections2008.am-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---