ԵԱՀԿ ԽՎ-ն հուսով է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կկարգավորվի խաղաղ ճանապարհով27 փետրվարի 2008 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եւ Խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, համակարծիք էին ընտրություններ հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, եւ սա, անկասկած, որոշակի շփոթմունք կստեղծի, - հայտարարեց ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:Հարցին` արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ երեկ քննարկվել է նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալության փաստը, Գորան Լենմարկերը պատասխանեց. - «Ըստ կառավարության տված բացատրության, այդ ձերբակալությունների պատճառը զենքն է: Ես չեմ կարող ասել` ինչն է ճիշտ, ինչը` ոչ, ինձ ընդամենը սա են ասել, եւ արտասահմանցու համար դժվար է գնահատել»: Հուսով եմ, խաղաղ հանգուցալուծման ականատեսը կլինենք, եւ բռնություններ չեն լինիե, - նշեց Լենմարկերը` անդրադառնալով նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումներին. - «Որոշ ընդիմադիր կուսակցություններ վերջնական վճռի հասնելու համար ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ ասում են, որ կենթարկվեն Սահմանադրական դատարանի որոշմանը»,-ասել է Լենմարկերը: Գորան Լենմարկերը նաեւ նշեց, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հատուկ զեկույցով հանդես չի գալու, այլ իր գնահատականներում հիմնվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վրա, որը, ինչպես արդեն հայտարարվել է, պատրաստ կլինի ապրիլի կեսերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ճանաչել են, որ փետրվարի 19-ին կայացած ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |