Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեզ հետ Հայաստանի համար հոյակապ հեռանկարներ են բացվում27 փետրվարի 2008 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Մեր այսօրվա շարժումը հանդիսանում է բուրժուական-ժողովրդավարական հեղափոխություն է, որը կոչված է ազատելու հանրությունն ու երկրի տնտեսությունը երկու գործող ֆեոդալիզմի ճանկերից»,- փետրվարի 27-ի հանրաքվեին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, շարժման նպատակն է` «հաստատել ժողովրդավարություն, օրենքի եւ տնտեսության ազատության գերիշխանություն»: «Մեզ հետ Հայաստանի համար հոյակապ հեռանկարներ են բացվում, այն դեպքում երբ ներկա իշխանությունները երկիրը տանում են կամ դեպի միջնադար, կամ նրան, որ ներկա հանրապետությունը կընդգրկվի նույն ցուցակում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Պակիստանը, Ավղանստանը եւ Իրաքը»,- հայտարարել է նախկին նախագահը: Ընդ որում, նա հավելել է, որ գործող ռեժիմի առաջին զոհերն են դառնալու այսօրվա օլիգարխները, ովքեր, աշխատելով այս երկրում, ստիպված են օրենքից դուրս գտնվել. կաշառքներ տալ, վճարել «տանիքի համար», խուսափել հարկերից: Այդ պատճառով, հայտարարել է Տեր-Պետրոսյանը, որոշ չափով ընդդիմության շարժումը կոչված է օգնելու հենց նրանց:Նախկին նախագահը նաեւ անդրադարձել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ով երեկ նշել է, որ բողոքի ցույցերը անօրինական բնույթ են կրում: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նախագահը անօրինության մասին խոսելու բարոյական իրավունք չունի, քանի որ ինքն անձամբ է խախտում օրենքները: Նա բացատրել է, որ, օրինակ, Քոչարյանի վերջին հրամանագիրը դիվանագետների ազատման եւ դիվանագիտական աստիճանից զրկեու մասին, անօրինական է, քան որ, ըստ օրենքի, դիվանագետներին իրենց զբաղեցրաց պաշտոնից պետք է ազատեր ԱԳՆ ղեկավարը, բացի այդ, ըստ Սահմանադրության, «նախագահը չի կարող դիվանագետին զրկել դիվանագիտական աստիճանից»: Նրա խոսքերով, ներկա դրությամբ «իշխանության խանական համակարգի» փոփոխման անհրաժեշտությունը հասկանում են հանրության գրեթե բոլոր շերտերը: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ զինվորականների մեծամասնությունը ընդունել է ընդդիմության կողմը: Նրանցից շատերը բացեիբաց են աջակցել շարժմանը, շատերը թաքցնում են դա, չնայած ակտիվորեն մասնակցում են բողոքի ցույցերում, տեղեկացրել է Տեր-Պետրոսյանը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |