Սերժ Սարգսյան. Խնդրում եմ բոլորին, ով պատրաստ է համագործակցության, արձագանքել իշխանությունների կոչին27 փետրվարի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունն արձագանքել է իշխանությունների հետ համագործակցելու կոչին, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Երեկ իմ ելույթում ես ասացի թե ինչ համագործակցություն եմ առաջարկում ընդդիմության հետ, ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ստեղծում: Արդեն կան համագործակցության վերաբերյալ ընդդիմության արձագանքները, եւ այսօրվանից մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Սարգսյանը` չճշտելով մանրամասները: Ընդ որում նա նշել է, որ խորհրդարանական ամբիոնն «այն վայրը չէ, որտեղ հարկ է ներկայացնել այդ առաջարկի մանրամասները»: «Խնդրում եմ բոլորին, ով պատրաստ է համագործակցության, արձագանքել իշխանությունների կոչին, եւ այն ժամանակ այդ ամենը կտեղափոխվի գործնական դաշտ»,-ասել է Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում ավելացել են ապօրինի պահվող զենքի առգրավման դեպքերը: «Տարբերություն չեմ տեսնում քաղաքական գործչի եւ շարքային քաղաքացու միջեւ: Ինձ համար Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են, ապօրինի զենքը մնում է ապօրինի զենք, անկախ նրանից թե ում ձեռքում է այն` քաղաքական գործչի, պատգամավորի թե «Երկրապահ» կամավորական միության անդամի: Ապօրինի զենքը կանոնավոր կերպով առգրավվում է իրավապահ մարմինների կողմից, գնալով նման դեպքերի քանակը կավելան»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, որ ժամանակի հետ քաղաքացիների մոտ ապօրինաբար պահվող զենքի առկայությունը պետք է բացառվի: Պատասխանելով ընդդիմությանը սատարող պատգամավորների հանդեպ բռնության կիրառման վերաբերյալ հարցին` վարչապետն ասել է, որ տեղեկություն չունի նման դեպքերի մասին: «Չգիտեմ, թե ում հանդեպ է բռնություն կիրառվել, սակայն կոնկրետ փաստերի առկայության դեպքում մենք կպահանջենք իրավապահ մարմիններից գնահատական տալ նման երեւույթներին»,-ասել է Սարգսյանը: Վարչապետը խոստացել է ճշտել տեղեկությունը ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ընտրված պատգամավորներից մեկի հանդեպ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները եւ, նման փաստերով քրեական գործի առկայության դեպքում արագացնել դրանց քննությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |