Արտակարգ դրության հայտարարումը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին

PanARMENIAN.Net - «Հայաստանի միջազգային վարկանիշը ավելի կտուժի, եթե մենք վերջ չտանք հակասահմանադրական եւ անօրինական գործողություններին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այն ամենը, ինչ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից մայրաքաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար, համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին, այդ թվում եւ արտակարգ դրություն հայտարարելը:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ օրերս Երեւանում եղել են եվրոպական կառույցների ներկայացուցիչներ. ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար Յան Կուբիշը եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Նրանք բոլորը հանդիպել են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ միակարծիք էին, որ իրադրությունը պետք է կարգավորել բացառապես քաղաքական միջոցներով»,- ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---