Երեւանում նորից բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանության միջեւ

PanARMENIAN.Net - Երեւանում` Մեսրոպ Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել բողոքի ցույցի մասնակիցների եւ իրավապահների հերթական բախումը: Բախումների արդյունքում, մետաղյա ձողերով զինված ցուցարարներին հաջողվել է ետ մղել ոստիկաններին: Որոշ ոստիկաններից ցուցարարները հափշտակել են ռետինե մահակները եւ վահանները: Հրդեհվել են մի քանի ոստիկանական մեքենաներ, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումից հետո ոստիկանները դուրս են բերվել Մաշտոցի պողոտայից, հաղորդում է Regnum-ը: Իրավապահները հանրահավաքը ցրելու փորձ են ձեռնարկել, լուսածրող գնդակներով զգուշացնող կրակահերթ է արձակվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---