Ադրբեջանը մտադի՞ր է գրոհայինների գործուղել Վրաստան` Աբխազիայի դեմ պատերազմելու համար 5 մայիսի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ըստ ստացվող տեղեկատվության Ադրբեջանը մտադիր է «ներածին չափի» օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, որ դադարեցվել էին սույն տարվա մարտին: Ակնկալվում է մեծաքանակ զենքի եւ Աֆղանստանում անգլիացի տեսուչների ղեկավարությամբ պատրաստված աֆղան մոջահեդների տեղափոխում Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Այդ մասին է հաղորդում «Իրական Ադրբեջան» կայքը: Ըստ նախնական գնահատականների, Վրաստան կարող են տեղափոխվել շուրջ 500 աֆղանցի «կոմանդոսներ», որ ուսանել են բրիտանական ճամբարներում: Ակնկալվում է, որ Աբխազիայի դեմ գործողությունում, իսկ հետագայում նաեւ Հարավային Օսեթիայի դեմ, կօգտագործվի անգլիացի հովանավորների կողմից ստացված աֆղանցիների զենքը, ինչը միաժամանակ թույլ կտա «ստվերում» մնալ Ադրբեջանի իշխանություններին: Նաեւ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ մեկ ամիս է ակտիվ հավաքագրում է գնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ադրբեջանցիների շրջանում: Հավաքագրմանը մասնակցում են ադրբեջանական համայնքների ղեկավարները, օրինակ «Azervaycan Diasorasi» նախագահ Ֆիկրետ Վելիեւը, Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի Մուրմանսկի ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Բադիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների Դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սայուն Սադիկովը: Հաղորդվում է, որ հավաքագրումը անցնում է ոչ միայն ադրբեջանական համայնքների շարքային ներկայացուցիչների շարքերում, այլ նաեւ մի շարք մոսկովյան եւ կիեւյան բուհերի ուսանողների շրջանում: Ադրբեջանական համայնքների աշխատանքի համակարգումը հանձնարարված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Հախունդովին եւ Ադրբեջանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վաչության պետ Թոֆիկ Մուսաեւին: Ենթադրվում է նաեւ, որ Հեյդար Ալիեւի 85-ամյակի առթիվ Ադրբեջանում կայանալիք համաներման արդյունքում, ազատ կարձակվեն 1,5-2 հազար ծանր հանցանքներ կատարած կալանավորներ, որոնցից կեսին կուղարկեն Վրաստան: Ադրբեջանական ջոկատների ձեավորման գործընթացն առանձնապես ակտիվացավ, երբ վրացական պետական սահմանը հատեցին ռուսական զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ լրացուցիչ զինվորական ստորաբաժանումները, որոնց քանակը Աբխազիայում պաշտոնական տվյալներով շուրջ 3000 է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |