System Of A Down խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադի՞ր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին25 հունիսի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - System Of A Down ռոք խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադիր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Միակ պայմանը, որ առաջ է քաշել Սերժ Թանգյանը, այն է, որ երգում պետք է արծարծվի Հայոց ցեղասպանության թեման: «Եվրատեսիլ» մրցույթը հիանալի հնարավորություն է տալիս պատմել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին, եւ մենք լրջորեն մտածում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ս.Թանգյանը վերջերս Ֆինլանդիա կատարած իր այցի ժամանակ: System Of A Down խմբի քաղաքական ակտիվությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իր ստեղծագործություններում արծարծում է այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիքն են թմրանյութերը, պատերազմներն ու կրոնը: Նման թեմաներով երգերը բավականին մեծ հաջաղություն են ունենում Եվրատեսիլում: 1976թ. Հունաստանի «Panagia mou» երգը պատմում էր Կիպրոսի օկուպացիայի մասին: 1993թ. Բոսնիայի եւ Հերցոգովինայի երգը պատմում էր այդ տարածաշրջանում պատերազմի մասին: Փորձագետները համարում են, որ 1996թ. Մեծ Բրիտանիայի «Ohh Ahh Just» երգը նույնպես թաքնված «մեսիջ» էր պարունակում Ցեղասպանության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |