Ռուսաստանը կսատարի Կովկասյան պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կսատարի Անվտանգության եւ կայունության կովկասյան պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, ՌԴ-ն կանի դա ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով: «Ես կարծում եմ, որ բանակցությունները Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ այդ հարցի շուրջ կշարունակվեն: Վերջերս Ռուսաստանը ակտիվացնում է իր կապերը Թուրքիայի հետ եւ շահագրգիռ է հայ-թուրքական սահմանի բացման մեջ: Ճիշտ է, Կովկասյան պլատֆորմը կազմակերպություն չէ եւ դժվար թե այդպիսին դառնա, հատկապես անվտանգության ապահովման իմաստով: Սակայն իր դերը տարածաշրջանում կկատարի»,-ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---