Բաքվում գտնում են, որ Հայաստանը հետ կկանգնի ղարաբաղյան հարցի շուրջ իր դիրքորոշումից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունները 50/ 50 են: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացում կողմերը մոտեցել են Մադրիդյան սկզբունքներով համաձայնագրի ստորագրմանը: «Անգամ պատրաստվել է չլուծված հարցերի վերաբերյալ օրացույց: Հաջորդ տարի կլինեն դրական պահեր, որոնք նախորդ տարիների ընթացքում չեն եղել: Օրինակ, նախագահական ընտրությունների տարում, ինչպիսին 2008թ. էր, կողմերը հետաքրքրություն չեն ցուցաբերում ինտենսիվ բանակցությունների անցկացման հանդեպ: Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը հետ կկանգնի տվյալ խնդրի շուրջ իր նախկին դիրքորոշումից, ինչը կարելի է բնութագրել որպես պատերազմելու հրավեր: Դեռեւս դիրքորոշումների առավել լայն շրջանակների համաձայնեցման փուլում կողմերը կարող են համեմատաբար արագ ընթանալ, բայց ամեն ինչ կարող է արգելակվել, երբ սկսվի անմիջականորեն պայմանագրի քննարկումը: Որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեն հստակեցնել իրենց դիրքորոշումը»,- ասել է քաղաքագետը, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---