Հայաստանի նախագահ. «Ես չեմ կարծում, թե ճգնաժամը դա ամեն ինչի վերջն է»

PanARMENIAN.Net - «Համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամն, բնականաբար, անդրադարձել է նաեւ Հայաստանի վրա, սակայն մեզ համար ճգնժաման իր առանձնահատկություններն ունի»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Վեստի»-ին տված հարցազրույցում: Առաջին հերթին, նշել է նա, դա պայմանավորված է նրանով, որ հայերի երկու երրորդը բնակվում է արտերկրում եւ նրանք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանում գտնվող իր հարազատներին: Ճգնաժամի արդյունքում կրճատվել են դրամական փոխանցումներն ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից, եւ անդրադարձել է հանրապետության բազում ընտանիքների վրա: «Մյուս կողմից, կան բազում մարդիկ, որ արտագնա աշխատանքի էին մեկնում եւ որոնք նույն Ռուսաստանում աշխատատեղերի կրճատման պատճառով մնացել են Հայաստանում»,-նշել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է հայկական կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ մեր հակաճգնաժամային ծրագիրը շատ է տարբերվում այլ պետությունների ծրագրերից: Անշուշտ, մեր հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի հնարավորությունները: Սակայն մենք առաջին հերթին փորձում ենք սատարել հայրենական արտադրողին, խթանել այն մարդկանց աշխատանքը, այն ձեռնարկատերերին, որոնց շահույթը կրճատվել է: Ես գտնում եմ, որ այն ձեռնարկություններն, որոնք աշխատում են նույնիսկ մեկ տոկոս շահույթով, պետք է աշխատեն: Իհարկե, մենք երբեք չենք խթանել եւ չենք խթանի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք անմրցունակ են, քանի որ դա կհանգեցնի ավելի ծանր հետեւանքների»: «Մենք վարկեր ենք որոնում արտերկրում եւ, ի դեպ, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը տրամադրած վարկի համար, դա իհարկե մեզ շատ կօգնի` մենք կստեղծենք նոր աշխատատեղեր, կիրագործենք սոցիալական ծրագրեր, բնկարաններ կկառուցենք այն մարդկանց համար, որոնք տուժել են երկրաշարժից եւ որոնց մենք դեռեւս չենք ապահովել բնակարաններով: Անշուշտ, մենք կլուծենք ենթակառուցվածքային խնդիրներ»,-նշել է նա:



Խոսելով այն մասին, թե ինչի վրա է շեշտը դնում ՀՀ կառավարությունն այս պայմաններում, նախագահը հայտարարել է, որ հայրենական արտադրողին սատարել, նշանակում է սատարել ե'ւ խոշոր, ե'ւ փոքր ե'ւ միջին բիզնեսին: «Վարկեր վերցնելով, մենք միջոցներ ենք վերցնում, որոնք հետո կվերադարձնենք: Ես կարծում եմ, որ որոշակի դրական երեւույթները, որ վերջին 10-15 օրերին նկատվում են մետաղների, քիմիական արտադրության համաշխարհային շուկաներում, կարող են մեզ օգնել»,-հավելել է նա:



Ըստ Ս.Սարգսյանի, հայտարարություններն այն մասին թե, ճգնաժամը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլ նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում, ուղղված են հասարակությանը հանգստացնելուն: Նոր հնարավորությունների տակ ենթադրվում է կառավարման ապարատի բարելավում, կառավարման գործունեության բաերլավում, սակայն բարենպաստ ժամանակներում եւս կարելի է զարգացնել այդ ոլորտները: «Սակայն ես չեմ կարծում, որ ճգնաժամը դա ամեն ինչի վերջն է: Մասնավորապես, Հայաստանի համար ճգնաժամային են եղել վերջին բոլոր 17-18 տարիները: Սակայն այս դեպքում բարդությունը նրանում է, որ այժմ ճգնաժամի մեջ է ողջ աշխարհն, ինչն, իհարկե, ցանկալի չէ»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---