Գլենդեյլում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը11 ապրիլի 2009 - 01:41 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի հանրային գրադարանում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել է 50 մարդ, այդ թվում նաեւ նախագահ Վիլսոնի ծոռ Դոնալդ Վիլսոն Բուշը: Վուդրո Վիլսոնի անվան գրադարանի հսկիչ Ջերոդ Քերնին նշել է, որ Ամերիկայի նախագահը միշտ ցանկացել է, որպեսզի Հայաստանը լինի անկախ երկիր: Նա նշել է, որ նախագահ Վիլսոնն ուրվագծել էր Հայաստանի սահմանները 1920 թվականի խաղաղ պայմանագրի շրջանակներում, եւ հայերը մինչ օրս պայքարում են «Վիլսոնյան Հայաստանի» միջազգային ճանաչման համար: «Վուդրո Վիլսոնը ոչ միայն գլխավոր խաղացողն է եղել հայկական հարցում, այլ նաեւ ինքնորոշման իրավունքի պաշտպանը», - նշել է Քերնին: Դոնալդ Վիլսոն Բուշն իր հերթին ընդգծել է, որ աջակցում է պատմական հողերի վրա իրենց իրավունքի վերականգնման համար մղվող հայերի պայքարին, գրում է Glendale Newspress-ը:1920 թվականի նոյմեբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է այսպես կոչված արբիտրաժային վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Բացի այդ, Սեւրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը բաժանվել էր ենթամանդատային տարածքների: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի եւ Մոսուլի հետ միասին անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանի մանդատն առաջարկվել էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվել էր այն հաստատել: Այնուամենայնիվ, արբիտրաժային վճիռը վաղեմության ժամկետ չունի եւ չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |