Օքսֆորդում տեղի կունենա «Screamers» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հանրահայտ «Screamers» ֆիլմը, որը պատմում է System Of A Down (SOAD) ռոք-խմբի Հայոց ցեղասպանության միջազգայն ճանաչմանն ուղղված ջանքերի մասին, կցուցադրվի Օքսֆորդում:



Ֆիլմի ցուցադրության կազմակերպիչն է Aegis ուսանողական միությունը: Այս միության աշխատանքն ուղղված է ամբողջ աշխարհում ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:



«Screamers» ֆիլմը ներկայացնում է ցեղասպանությունների եւ դրանց ժխտման պատմությունը, սկսած 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունից եւ մինչեւ Դարֆուրի ցեղասպանությունը:



Ֆիլմում տեղ են գտել նաեւ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, «Ամերիկան ու ցեղասպանության դարաշրջանը» գրքի հեղինակ Սամանտա Փաուերսի, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների վկաների մեկնաբանություններն ու հարցազրույցներն, ինչպես նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հարցազրույցը, որը սպանվեց «Screamers» ֆիլմի համար հարցազրույց տալուց հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---