Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունը կարող է ժամանել Երեւան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունը կարող է մասնակցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների նիստին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: «Դեռեւս հստակ հայտնի չէ, կմասնակցի արդյոք Ադրբեջանն այդ միջոցառմանը: Սակայն մեր երկիրն այս տարի ընդունում է ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից եւ այդ պատճառով քննարկվում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությունը գագաթնաժողովին»,-ասել է Պոլուխովը, հաղորդում է Vesti.Az-y:



Ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում, Հայաստանի ԱԳՆ-ն գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է հղել ՍԾՏՀ անդամ բոլոր երկրներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---