Թուրքիայի իշխող կուսակցությունը չի ընդունել ադրբեջանցի պատգամավորների հրավերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը ներկայացնող պատգամավորները չեն մասնակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի պատգամավորների մասնակցությամբ միջազգային խորհրդաժողովի աշխատանքին, որը նվիրված է երկու երկրների հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է «Անա վաթան» կուսակցության նախագահ Ֆազիլ Աղամալին: «ԱԶԿ-ի անդամները, որոնք պետք է մասնակցեին խորհրդաժողովին, հրաժարվել են մասնակցել նիստին եւ մենք ափսոսանքով ենք ընկալում այդ փաստը: Թուրքիայի պատվիրակության կազմում կլինեն Յիլմազ Աթեշը, Շուքրյու Էլեկդաղը, Շահին Մենգյուն Հանրապետական ժողովրդական կուսակցությունից, Աթիլա Քայան ու Թուրան Չիրկինը Ազգային շարժում կուսակցությունից»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---