Դաքայում ընդամենը մեկ հայ է մնացել

PanARMENIAN.Net - Մայքլ Ջոզեֆ Մարտինը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում բնակվող վերջին հայն է: Ինչպես գրում է AFP-ն, նրա իսկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է: Նա Բանգլադեշում է հայտնվել 1942թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նա եղել է հայ համայնքի անդամը, որն այստեղ ձեւավորվել է դեռեւս 16-րդ դարում, սակայն այժմ Մարտինը մտահոգված է նրանով, թե ով է հոգ տանելու քաղաքի հին մասում գտնվող մեծ հայկական եկեղեցու մասին:



«Սա օրհնված տեղ է եւ Աստված այն անպաշտպան ու լքված չի թողնի«,-ասում է նա Սբ.Հարության եկեղեցու մասին, որը կառուցվել է 1781 թվականին:



Եկեղեցուն հարում է հայկական գերեզմանոցը, որտեղ հուղարկավորված են Դաքայի բնակիչ 400 հայեր: «Ես համոզված եմ, որ հայերը կվերադառնան այստեղ առեւտրի ու բիզնեսի համար»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---