Շվեդիայի հայերի ասոցիացիան հարգել է 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Այսօր Շվեդիայի հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի խորհրդարանի շենքի առջեւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառում են անցկացրել: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց Շվեդիայի հայերի ասոցիացիայի ղեկավար վահան Ավեդյանը, գործողությանը նաեւ մասնակցել են Շվեդիայի հասարակական-քաղաքական գործիչները, խորհրդարանի պատգամավորները: Նաեւ կազմակերպվել է բացօթյա ցուցահանդես, որի ժամանակ անցորդներին տեղեկատվական թերթիկներ են բաժանվել: «Այդպիսով, այդ օրը մենք շվեդներին ծանոթացրել ենք Հայոց ցեղասպանության պատմությանը», - ավելացրել է Վահան Ավեդյանը: Ըստ նրա, Շվեդիայի հայկական համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ հավաքվել է Ստոկհոլմի հայկական եկեղեցում, որտեղ XX դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ կմատուցվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---