Ղրիմի ինքնավարությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես հանդիսանում է հիշատակի օր

PanARMENIAN.Net - Ղրիմի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգել են Սիմֆերոպոլում աղոթքով, հանրահավաքով եւ երթով: Միջոցառմանը մասնակցել է մինչեւ 500 մարդ: Հավաքվածները ծածանում էին Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Հայաստանի դրոշները, ինչպես նաեւ գրացուցանակները` «Թուրքիա', Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է քո ներկային եւ ապագային», «Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության ակտ է», «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ուղին է դեպի Եվրամիություն» մակագրություններով:



«Վերջին օրերի իրադարձությունները հույս են ներշնչում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ շարժումը, այնուամենայնիվ, սկսել է: Մենք հավատում ենք, որ Թուրքիայի ժողովուրդը կկարողանա շրջել անցյալի դժվար էջը եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», - լրագրողներին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը:



Հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ պետությունների կողմից: Ուկրաինան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղրիմի Գերագույն ռադան 2005 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ճանաչել է որպես ինքնավարության տարածքում հիշատակման պաշտոնական օր: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---