Համշենի հայերի ժառանգները նշել են Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Աբխազիայում նշել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Աբխազիայում բնակվում են Համշենի հայերի ժառանգորդները, որոնք Աբխազիայում բանկություն են հաստատել XIX դարի կեսերին եւ XX դարի սկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո: Նրանք եղել են Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանի (այժմ Թուրքիայի տարածքը) բնակիչները:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Սուխումում 9-րդ հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները դուդուկի երաժշտության տակ ընթերցել են այն ողբերգական իրադարձություններին նվիրված բանաստեղծություններ: Երեկոյի մասնակիցները լռության րոպեով հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ ցուցադրվել է «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչ» 33 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է հայտնի հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Սուխումում նաեւ տեղի է ունեցել հիշատակի երեկո, որից հետո հին հայկական երգերի ուղեկցությամբ ծովն են իջեցվել վառվող մոմերով ծաղկեպսակներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---