Հայկական համայնքը Խարկովի բնակիչներին երախտագիտություն է հայտնել 1915-1920 թթ. փրկված հայ երեխաների համար

PanARMENIAN.Net - Խարկովում ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Կաթոլիկական տաճարի շենքի ճակատին հուշատախտակ է տեղակայվել:Վերջինիս վրա ռուսերեն, հայերեն եւ ուկրաիներեն երախտագիտության խոսքեր են գրված Խարկովի շրջանի հայկական համայնքի կողմից` 1915 թ. թուրքերի հետապնդումից հայ երեխաների փրկության համար: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:



Խարկովում 1910 թվականին հայկական համայնքը կազմված էր ավելի քան 2000 մարդուց: 1915 թվականից մինչեւ 20-ական թվականների վերջը Թուրքիայից հայ փախստականների ալիքը Խարկովի համայնքը մեծացրել էր մինչեւ 8000 մարդու:



Հայ երեխաների համար մանկատունը կառուցվել է մոտավորապես 1916 թվականին կաթոլիկ հայերի համայնքի հիման վրա: Փախստականներին օգնություն էին ցույց տալիս նաեւ Հայ Լուսավորչական Եկեղեցում:



Սակայն ճշգրիտ տվյալներ այն մասին, թե այն ժամանակ որքան երեխա է փրկվել, ով եւ ինչպես է զբաղվել նրանց հոգեբանական վերականգնմամբ, պատմաբանների խոսքերով, արխիվներում չկա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---