Բարաք Օբաման ԱՄՆ-ին պատանդ է թողել Թուրքիայի ձեռքում

PanARMENIAN.Net - Չնայած սենատորի պաշտոնում Բարաք Օբամայի բազմիցս տրված խոստումներին, լինելով ԱՄՆ նախագահ նա խուսափել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները բնութագրել որպես Հայոց ցեղասպանություն:Այդ առնչությամբ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Կեն Խաչիկյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայերը խորապես հիասթափվել են այն բանից, որ Բարաք Օբաման անընդունակ եղավ կատարելու իր խոստումը:



Խուսափելով «ցեղասպանություն» բառից, Բարաք Օբաման թույլ է տվել, որպեսզի ԱՄՆ-ն մնա Թուրքիայի շանտաժի քաղաքականության պատանդը: «ԱՄՆ նախագահի այսօրվա հայտարարությունը նահանջ էր ապագա ցեղասպանությունների կանխման գործում ամերիկյան քաղաքականությունը փոխելու իր խոստումից», - հայտարարել է Կեն Խաչիկյանը:



ANCA-ի նախագահի խոսքերով, ցեղասպանությունների կանխումը մշտապես գտնվում է ամերիկյան արժեքների ցուցակում: «Լինելով ամերիկացիներ, մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ցեղասպանությունների ճանաչման հարցը, որպես մարդկության դեմ գործած հանցագործություն, վերածվի քաղաքական հարցի, որից կարելի է հեշտությամբ ազատվել», - հայտարարել է Կեն Խաչիկյանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հայերը Բարաք Օաբամային կոչ են անում անհապաղ վերանայել ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում են ջանքեր գործադրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---