Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ալյանսի գլխավոր քարտուղարի հայտարարության պատճառով 6 մայիսի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ՆԱՏՕ-ի վորավարժություններին չմասնակցելու մասին Հայաստանի որոշումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հյուսիսատլանտյան ալյանսի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերի վերջերս կատարած հայտարարությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բոլոր միջազգային չափանիշներից ու նորմերից մատնանշեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Ինչպես ընդգծել է Սեյրան Օհանյանը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մատնանշում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը` ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգի ինքնորոշման եւ ուժի չկիրառման:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |