2009 թվականից ի վեր հայ-թուրքական սահմանում ձերբակալվել է 99 սահմանախախտ27 մայիսի 2009 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության գործունեությունն այժմ իրականացվում է բարդ միջազգային իրավիճակում եւ համաշխարհային ճգնաժամի պայմաններում, Իրանի եւ Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանների պաշտպանության խնդիրն իրականացվում է ողջ ծավալով: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում «Սահմանապահի օրվան» նվիրված մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: «ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են բոլոր միջոցները սահմանային մաքսանենգության բացահայտման եւ կասեցման ուղղությամբ: Ընդամենը սահմանապահ ջոկատների հատվածում եւ անցակետերում 2009թ. ձերբակալվել է 99 սահմանախախտ, ինչը 12 տոկոսվ ավելի է, քան 2008թ, նույն ժամանակահատվածւմ, առգրավվել է 494,7 հազար ռուբլու մաքսանենգ ապրանք, 21 միավոր սառը զենք»,-ասել է գեներալ-լեյտենանտը: Ըստ Ս.Բոնդարեւի, լուրջ ուշադրություն է հատկացվում անասնագողության կասեցմանը: «Վերջին միջադեպը գրանցվել է 2004թ.: Բացի այդ, 2009-ին անճշտություններ են բացահայտվել 1023 մարդու փաստաթղթերում, թույլ չի տրվել սահմանն անցնել 499 մարդու»,-հայտարարել է նա: Ամփոփելով, Բոնդարեւը հավաստիացրել է, որ «հայ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, Հայաստանի պետական սահմանը հուսալիորեն պահպանվել է եւ այսուհետ եւս կպահպանվի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |