Իրանական գազը գազային նախագծերին միացնելու համար դեռ ժամանակը չէ 1 հունիսի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գտնում է, որ իրանական գազը գազային նախագծերին միացնելու համար դեռ ժամանակը չէ, որովհետեւ Իրանը ներկայումս շարունակում է խախտել միջազգային կազմակերպությունների առջեւ իր պարտականությունները, եւ շարունակում է սպառնալ ողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին Բաքվում հայտնել է եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:«Բայց մենք վստահ ենք, որ իրանական քաղաքականությունը կփոխվի, եւ կգա ժամանակ, երբ մենք կսկսենք օժանդակել այդ նախագծին իրանական գազի միացման գաղափարը: Իսկ հիմա ԱՄՆ աջակցելու է կասպիական ավազանից Եվրոպա տանող կոմերցիոն առումով բոլոր շահավետ ճանապարհները միայն մի պայմանով` դրանց իրանական գազ չմիացնելու դեպքում»,- ասել է Մորնինգսթարը: Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Nabucco եւ Թուրքիա-Հունաստան-Իտալիա նախագծերը ռազմավարական կարեւորություն ունեն: «Այդ երկու նախագծերը կկարողանան նպաստել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրաքիու Թուրքմենստանի զարգացմանը»,- ընդգծել է Մորնինգսթարը` ավելացնելով, որ այդ նախագծերի իրականացումը հարցի միայն մի կողմն է եւ դրանք չեն լուծում Եվրոպայի էներգոանվտանգության բոլորն խնդիրները, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |