Իսրայելի հյուպատոս. Թուրքիան նեղացել է

PanARMENIAN.Net - Անկարայում նախկին գլխավոր հյուպատոսի Մոնտի Աամիհայի կարծիքով, Թուրքիայի քաղաքականության վերջին փոփոխությունները կապված են այն մտավախությունների հետ, որ Եվրամիությանը անդամակցելու երկրի հնարավորությունները բավականին նվազել են: Իր նկատառումները նա ներկայացրել է Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների ռազմավարական հանդիպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին` Երուսաղեմում:



Վերջերս նկատվում է լուրջ լարվածության աճ Երուսաղեմի եւ Անկարայի միջեւ, մասնավորապես այն բանից հետո, երբ Թուրքիան չեղյալ է հայտարարել ՆԱՏՕ-ի զորավարժանքները, որոնցում պետք է նաեւ մասնակցել Իսրայելը:



Վերջին միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱԳ նախարար Ավգիդոր Լիբերմանը բացատրությունների համար իր մոտ կանչեց Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնակատարին: Երուսաղեմը բողոք հայտնեց թուրքական հեռուստաշոուի դեմ, որտեղ ՑԱԽԱԼ-ը ներկայացված է, որպես արյունախում մարդասպանների բանակ:



Ամիհայը հայտնել է բրիտանացի ներկայացուցիչներին, որ թուրքերին լուրջ անհանգստացրեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առարկությունները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ:



Այլ բացատրություն, որը ներկայացված էր այդ խորհրդատվությանը` Թուրքիայի նոր քաղաքական ուղու վերաբերյալ, կապված է այն փաստի հետ, որ նույնիսկ թուրքական բանակում գնալով ավելի շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում մոլի մահմեդականները:



Իսլամացման աճող միտումները եւ կապերի խորացումը Սիրիայի հետ, նշում է Ամիհայը, այն բանի արդյունքն է, որ Էրդողանի կառավարությունը զգում է` թուրքերը այլեւս չեն կարող որպես միջնորդ ներկայանալԻսրայելի, պաղեստինցիների եւ սիրիացիների միջեւ:



«Միջազգային հանրությունը ունի բավական միջոցներ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի փոխի այդ միտումները: Այդ միջոցները անհրաժեշտ է օգտագործել, որպեսզի կանխվի հետագա լարվածության աճը», - հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---