Վրաստանի վերազինումը կարող է սրել իրավիճակն Անդրկովկասում

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Ժնեւում տեղի կունենա Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերին նվիրված միջազգային բանավեճի իններորդ փուլը: Այդ միջոցառումն անց է կացվում 2008թ. հոկտեմբերից Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք բերվեցին 2008թ. oգոստոսին Հարավային Օսեթիայի ողբերգական իրադարձություններից հետո: Բանավեճերը կկազմակերպվեն երկու` անվտանգության ու հումանիտար խնդիրների գծով աշխատանքային խմբերի ձեւաչափով` ներառյալ փախստականներին ու տեղահանված անձանց:



Առաջին խմբում ռուսական կողմը մտադիր է կրկին շեշտադրել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջեւ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Թբիլիսիի շարունակվող ռազմաշունչ հռետորության եւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի սահմանների մոտ իր ռազմական ներկայության ավելացման պայմաններում, առավել կարեւորություն է ստանում Սուխումին ու Ցխինվալին անվտանգության կայուն երաշխիքների տրամադրումը»,-հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ժնեւի հանդիպումներին հավասար հիմունքներով մասնակցում էին Աբխազիայի Հանրապետությունը, Վրաստանը, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հարավային Օսեթիայի Հանրապետության պատվիրակություններն, ինչպես նաեւ ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար` ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:



Զինված հակամարտությունը Հարավային Օսեթիայում սկիզբ առավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի, մյուս կողմից` Ռուսաստանի եւ չճանաչված Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ:



2008թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին գնդակոծել Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալը եւ մերձակա շրջանները: Մի քանի ժամ անց հետեւեց հարձակումը քաղաքի վրա վրացական զրահատեխնիկայի եւ հետեւակի կողմից: Հարձակման համար պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի հայտարարությունների, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն, իր հերթին, պնդում է, որ առաջինը կրակ բացեց Վրաստանը:



2008թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայի կողմից հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը` վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում, իսկ 2008թ. օգոստոսի 9-ին` միացավ նաեւ Աբխազիան, Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջեւ ռազմական օգնության մասին համաձայնագրի շրջանակներում: 2008թ. օգոստոսի 12-ին ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց վրացական կողմին խաղաղության պարտադրման օպերացիայի ավարտի մասին: 2008 թվականի օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց Քոդորի կիրճից վրաց զորքերին դուրս մղելու գործողության ավարտի մասին, որից հետո ակտիվ ռազմական գործողություններն ավարտվեցին:



2008թ. օգոստոսի 14-16-ը զինված գործողությունների մասնակից պետությունների ղեկավարները ստորագրեցին հարավ-օսական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը (Մեդվեդեւ-Սարկոզիի պլանը): Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` բացատրելով դա ՌԴ-ի կողմից պայմանավորվածությունների խախտմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---