Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են արագացնել դատավարությունը

Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են արագացնել դատավարությունը

PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանները դիմել են Ստամբուլի դատախազություն` պահանջելով արագացնել Դինքի գործով դատավարությունը:

«Դատախազը կամ դատախազները, որոնք վարելու են այս գործը, պետք է ազատվեն այլ պարտականությունների կատարումից և դատավարություններին մասնակցելուց»,-ասել է փաստաբան Ֆեթիե Չեթինը: Ընդ որում, նա նշել է, որ տվյալ դատավարությունը շատ ժամանակ ու կենտրոնացում է պահանջում: Ըստ նրա, փաստաբանները դիմել են դատախազություն, որպեսզի դատախազներն առաջին հերթին ուշադրություն դարձնեն հետաքննությանը, որպեսզի այն անցկացվի ժամանակին և մանրակրկիտ կերպով: Դատախազությանը փոխանցված խնդրագրում նկարագրված է սպանության ընթացքը` նախապատրաստումը, հասարակական կարծիքի ձևավորումը, գործողությունը և ապացույցների ոչնչացմանն ուղղված գործողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---