Դավիթ Ռստակյան. Ջավախքում ոչ թե ընտրություններ էին, այլ Թբիլիսիից պատգամավորների նշանակում 1 հունիսի 2010 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ջավախքում տեղի են ունենում ոչ թե ընտրություններ, այլ Թբիլիսիից պատգամավորների նշանակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ախալքալաքում հայտարարել է «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանում ընտրությունները տեղի են ունեցել Վրաստանի օրենքների կոպիտ ոտնահարումներով: «Առաջին հերթին, խախտվել է ընտրական քվոտան. վեց վրացական գյուղեր ընտրում են մեկական պատգամավոր, Ախալքալաք քաղաքը և հայկական գյուղերը` նույնպես մեկական, դա այն դեպքում, որ ըստ օրենքի պետք է լինի 1 պատգամավոր 200 հոգուց: Երկրորդ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայերը չկարողանան մասնակցել ընտրություններին: Գործի են դրվում սովորական սպառնալիքներ և շանտաժ, հազվադեպ` կաշառք»,- ասել է Ռստակյանը: Մայիսի 30-ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ախալքալաքի շրջանի մունիցիպալ խորհրդում պետք է ընտրվեր 32 մարդ: Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես էր գալիս «Ազգային խորհուրդ» միասնական բլոկով, սակայն, նախնական տվյալներով, պարտվել է: Առաջին տեղում Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունն է` «Ազգային միասնական շարժումը»: Ընդդիմությունը փաստորեն պարտվել է ողջ Վրաստանում: Պետք է նշել, որ ընտրություններին ամենաքիչը մասնակցել են Ջավախքում, սակայն Վրաստանի ԿԸՀ տվյալներով, Նինոծմինդայում քվեարկել է ընտրողների75 տոկոսը: «Այնտեղի բնակչության երկու երրորդը Ռուսաստանում է և Ուկրաինայում և այդքան շատ քվեարկող չկա: Այնուամենայնիվ, իշխանություններն այն թիվն են «նկարել», որը նրանց ձեռնտու է»,- ասել է Ռստակյանը: Ախալքալաքում ձայնի իրավունք ունեցող 41հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 10-12 հազար մարդ: Միջազգային դիտորդները զերծ են մնացել մեկնաբանություններից: «Ազգային խորհրդի» ներկայացուցիչների խոսքերով, դիտորդների հաշվետվություններում լինելու են ստանդարտ ձևակերպումներ, այն է` խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |