ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը կրկնում է Ակվիլայում մեկ տարի առաջ շարադրված դրույթները

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը կրկնում է Ակվիլայում մեկ տարի առաջ շարադրված դրույթները

PanARMENIAN.Net - 2010-ի հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին կրկնում է 2009-ի ամռանը նրանց կողմից շարադրված դրույթները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքերով, կարելի է փաստել, որ անցյալ տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումները չեն փոխվել: «ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հավատարմությունը ներկայացված դրույթներին ցույց է տալիս նախագահների` առանձին տարածաշրջանում ժամանակը ետ տալու ձգտումը, ինչն անլուծելի խնդիր է նույնիսկ ազդեցիկ գերտերությունների ղեկավարների համար: Հնարավոր է` այդ դրույթներից մի քանիսն Արցախի ժողովրդի համար այժմէական և գրավիչ լինեին 20 տարի առաջ: Բայց Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության դեմ նախաձեռնած լայնածավալ պատերազմից, հազարավոր մարդկանց մահվանից, էթնիկական զտումներից, զինված բռնազավթումից հետո առաջարկել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի միջանկյալ կարգավիճակ մշուշոտ «նրա բնակչության կամքի դրսևորմամբ» ձևակերպումով, սեփական անվտանգության կտրուկ նվազման փոխարեն, ամենաքիչն, անլուրջ է»,- նշել է նա:

Միաժամանակ Մայիլյանն ասել է, որ հակամարտության կարգավորման առաջարկները բխում են երկրներից, որոնք դեռ երկու տարի առաջ դարձել են Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման նախաձեռնողներ: «Տրամաբանական կլիներ կիրառել միջազգային փորձը, որն արդյունավետ կերպով կայունություն է ապահովել նշված գոտիներում, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար»,- ասել է ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---