Դմիտրի Մեդվեդև. Թեհրանի հանդեպ կարող են նոր միջոցներ կիրառվել

Դմիտրի Մեդվեդև. Թեհրանի հանդեպ կարող են նոր միջոցներ կիրառվել

PanARMENIAN.Net - «Իրանի մոտ երկու ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ հարստացված ուրանի բավարար քանակության առկայության մասին տվյալները մտահոգիչ են, և դրանց հաստատման դեպքում Թեհրանի նկատմամբ կարող են կիրառվել նոր միջոցներ»,- Կանադայում G8 և G20 գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետի հայտարարությունն այն մասին, որ Իրանը հիմա բավական հարստացված ուրան ունի մեկ տարվա ընթացքում երկու ատոմային ռումբ ստեղծելու համար և Թեհրանին ևս մեկ տարի կպահանջվի հրթիռների գործարկումն ավարտելու համար:

«Ինչ վերաբերվում է այս իրավիճակին, այն պահանջում է ստուգում, բայց ամեն դեպքում այդ տեղեկատվությունը մեզ անհանգստացնում է: Այսօր միջազգային հանրությունն Իրանի հրթիռային ծրագիրը թափանցիկ չի համարում: Եթե ապացուցվի այն, ինչի մասին խոսում են ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա դա ավելի շատ կլարի իրավիճակը և չեմ բացառում, որ այդ հարցը լրացուցիչ քննարկման կարիք կունենա»,- ասել է Մեդվեդևը: «Այս առիթով ես արտահայտել եմ ՌԴ դիրքորոշումը»,- նշել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---