Մարիո Նալբանդյան. Սոնցինտերնի հիմնական նպատակը հակամարտություններին արդար լուծում գտնելն է

Մարիո Նալբանդյան. Սոնցինտերնի հիմնական նպատակը հակամարտություններին արդար լուծում գտնելն է

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի «Հայ Դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Մեր ներկայությունը Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մեկ անգամ ևս ամրապնդում է մեր այն հավատը, որ պետական մակարդակով բանակցային գործընթաց որքան էլ կարևոր է, այնուհանդերձ կուսակցությունները այս գործում, լինեն ընդդիմադիր, թե իշխանամետ, իրենց դերակատարությունը կարող են ունենալ»,- հայտնել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը:

Նրա խոսքով, Սոնցինտերնը այն‎ ֆ‎որումն է, որտեղ գործընթացները կարելի է առաջ տանել, քանի որ այս կազմակերպության հիմնական նպատակը տարաձայնություններին, հակամարտություններին արդար լուծում գտնելն է, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---