Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է երկրի մշակույթի ու արվեստի գործիչներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանըհոկտեմբերի 25-ին ընդունել էհանրապետության մշակույթիու արվեստի գործիչներին և ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվելեն մշակույթիոլորտում առկա հիմնախնդիրները և դրանցլուծման ուղիները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման և այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը, և այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանընշել է, որ նման հանդիպումները հնարավորությունեն տալիսավելի ճշգրիտ պատկերացումկազմել մշակութային ոլորտի խնդիրներիմասինև դրանք հաշվիառնելպետականքաղաքականությունն իրականացնելիս:

Հանդիպմանը ներկաէինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանըորին մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---