Թուրքիային չհաջողվեց համաձայնության գալ Հարավային Կորեայի հետ ԱԷԿ կառուցելու հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիային չհաջողվեց համաձայնության գալ Հարավային Կորեայի հետ ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցում, հաղորդում է Cihan գործակալությունը:

«Մեր բանակցությունները հարավ-կորեական կողմի հետ արդյունք չտվեցին: Հիմա մենք նախատեսում ենք նոր բանակցություններ սկսել Ճապոնիայի հետ»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը:

Գործակալության հաղորդմամբ, ճապոնական «Թոշիբա» ընկերության հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---