Աթենքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ

PanARMENIAN.Net - Աթենքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայերի զանգվածային բողոքի ցույց է կայացել Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներին դեսպանատան դիմաց արդեն սպասում էին ոստիկանական ուժերը: Ակտիվիստները մոտ մեկ ժամ անցկացրել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց` անցորդներին թռուցիկներ բաժանելով ադրբեջանական քաղաքներում հայոց ջարդերի մասին:

Ցույցի մասնակիցներն ընթերցեցին հայտարարությունը, որը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան: Հավաքված ակտիվիստները հայտարարեցին, որ հայ ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների և պատմական արդարության վերականգնման համար, հաղորդում է «Ազադ օր» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---