Մահմուդ Ահմադինեժադ. Իրանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները սահման չունեն

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները սահման չունեն

PanARMENIAN.Net - Իրանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները սահման չունեն, և երկու երկրները պետք է շարունակեն փոխհարաբերությունները որպես երկու բարեկամական պետություններ: Այդ մասին Թեհրանում իր հայաստանյան պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: ԻԻՀ առաջնորդը նշել է երկու երկրների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի նախագահն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ ներկա է գտնվում Նովրուզի միջազգային տոնակատարությանը և նշել, որ այդ միջոցառումը կարող է առանցքային դեր խաղալ երկու ժողովուրդների մերձեցման գործում, հաղորդում է PRESS TV-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---