Թուրքական խորհրդարանի խոսնակը դժգոհ է «Մեծ եղեռնի»ն մասին Օբամայի հայտարարությունից

Թուրքական խորհրդարանի խոսնակը դժգոհ է «Մեծ եղեռնի»ն մասին Օբամայի հայտարարությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ելույթը հետևյալ խոսքերով. «Միգուցե գոյություն ունի միտք այն մասին, որպեսզի Թուրքիային շղարշի տակ վախեցնեն: Այն, ինչ ամեն տարի ապրիլի 24-ին որոշ երկրների խորհրադաններ օրակարգ են հանում, ես սկում եմ պարսավելի պահվածք համարել: Թող պատմությամբ զբաղվեն պատմաբանները, քաղաքական գործիչները չեն կարող վերլուծել պատմությունը», հաղորդում է TRT-russian-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձն է հղել ԱՄՆ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահը 1,5 մլն հայերի ոչնչացումն ԱՄՆ-ում անվանեց «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են նրանց հիշատակը, ով զոհաբերեց իր կյանքը»: Ըստ նրա, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ ևս կան մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն, ուղղված պատմական հարցերի քննարկմանը»՝ հավելելով, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել նախընտրական արշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---