Ապրիլի 23-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ կայացավ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ կայացավ, որը մեկնարկեց Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտից և ավարտվեց հայկական եկեղեցու բակում: Պատարագից հետո Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված հուշարձան-խաչքարին: Որոշ գնահատականներով, հիշատակի երթին 200-ից 300 հայ է մասնակցել: Ողջ քայլերթի երկայնքով ոստիկաններ էին հերթապահում, որպեսզի անցանկալի միջադեպեր թույլ չտային: Համայնքից PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին, որ եղել են թրքուհիներ, որոնք տեսնելով երթը, փորձել են հայհոյել, սակայն արագ հասկացել են, որ դա Լոնդոնն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---