Հայաստանն արձագանքել է ադրբեջանական զրպարտությանը ՄԱԿ-ում12 մայիսի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, դեսպան Նազարյանի նամակը պատասխան է Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակին: Հայաստանի դեսպանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Դեսպանի խոսքով, նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Նամակում նշվում է նաև, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |