ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐՍԿՍՎԵԼ «ՄԱՔՈՒՐ ԹՂԹԻՑ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները կարող են վերսկսվել «մաքուր թղթից», քանզի կողմերն առայժմ որեւէ հարցի շուրջ գրավոր համաձայնագիր չեն կնքել: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե բանակցությունները պետք է վերսկսել որոշակի փուլից: Նրա խոսքերով` կարգավորման գործընթացում կսկսվի «նոր փուլ», որի ընթացքում հակամարտող կողմերն ակտիվորեն կներգրավվեն բանակցություններում: «Իսկ եթե փորձեր ձեռնարկվեն Ադրբեջանին համոզելու ընդունել եւ համաձայնել ղարաբաղյան խնդրի առկա իրավիճակի հետ, ապա հարկ չկա առաջընթաց ակնկալել բանակցություններում»,- նշել է Վ. Գուլիեւը: Պատասխանելով առանց ԵԱՀԿ մասնակցության հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ տվյալ կազմակերպությունը ներկայացնում է աշխարհի մի շարք առաջատար երկրներ եւ այդ իմաստով բանակցային գործընթացին նրա մասկացության անհրաժեշտությունը կա: Նրա կարծիքով, Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին զուգընթաց պետք է շարունակվի նաեւ երկու երկրների նախագահների երկխոսությունը, որը կարող է խթանել հակամարտության կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---