ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար

ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել մի քանի երրորդ երկրների, այդ թվում թուրքական և ադրբեջանական որոշ ընկերությունների դեմ, որոնք սատարում են ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Turan.az-ը։

Մասնավորապես, Ադրբեջանում պատժամիջոցների կենթարկվի այսպես կոչված «Ալիևի գնումների ցանցը»։

«Եվգենի Ալիևը գնումների գծով գործակալ է, որը մի շարք ընկերություններ է վերահսկում, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ զինվորականների հետ։ Դրանք են՝ Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati («Lahic Energy»), GMM FZE и GMM Management. DMCC (GMM Management)»,–ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ալիևն աշխատում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---