Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով26 ապրիլի 2024 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Գերմանիայի կանցլերի նստավայրի առջև, որտեղ տեղի է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին X-ի էջում հայտնել է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը: Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը, ինչպես երևում է տեսանյութում։ Ալիևին Բեռլինում բողոքի ակցիայով են դիմավորել նաև Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցիներ, հայտնում է Factor.am–ը։ Ադրբեջանի նախագահի ավտոշարասյանն ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով։ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շալցը Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |