Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին

Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը քննարկվելու է մայիսի 10-ին՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում, մինչդեռ Երևանը պնդում է, թե Ադրբեջանը համաձայն է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատումն անցկացնել։

«Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում։ Ալմաթիի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հյաաստանի և Ադրբեջանի կողմից և դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով»,–ասել է Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---