Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի

Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է իրավաբանական ուժ ունեցող ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա:

Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը՝ նշելով, թե «չեն ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխանությունները չեն խոսում 1988-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացված սահմանազատման մասին՝ ասել է, որ 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը սեղանին է, «բայց այն իրավական ուժ չի ստացել»։

«Շատ է խոսվում, որ կառավարությունը չգիտի 1988–ի սահմանազատման աշխատանքների մասին, կամ, որ այդ թղթերը ոչնչացրել է։ Ես այդ թղթերն իմ ձեռքերով շոշափել եմ, տեսել եմ, կարդացել եմ․․․Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ այդ ամբողջ փաթեթը, 1988 թվականի, չի հասցրել մտնել ուժի մեջ․․․1988 թվականի սահմանազատման աշխատանքների թղթերը մենք ունենք, տեսնում ենք, մեր սեղանին են, բայց այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել»,–ասել է վարչապետը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Մայիսի 6–ի դրությամբ Ադրբեջանի հետ սահմանին 40 սահմանային սյուն է տեղադրվել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---