1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «ԱՐՑԱԽԿԱԲԵԼ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

13 նոյեմբերի 2001 - 23:22 AMT  08:03 GMT
Գործարանի ղեկավարությունը նախատեսում է իր արտադրանքն արտահանել Հայաստան ու ԱՊՀ երրկրներ:

«ԻՆՏԵՐ ԿՈՆՏԱԿՏ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 51% ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

13 նոյեմբերի 2001 - 23:08 AMT  08:03 GMT
Նոյեմբերին ընկերությունը պետք է կառավարությանը ներկայացնի «Նաիրիտի» զարգացման վերաբերյալ բիզնես-նախագիծ եւ միայն դրա հաստատումից հետո կստորագրվի համապատասխան պայմանագիրը:

ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՏԱԻԼԱՆԴ

13 նոյեմբերի 2001 - 22:49 AMT  08:03 GMT
Հայաստանի եւ Տաիլանդի կառավարոությունների միջեւ ստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը կանխելու եւ հարկերի վճարումից խուսափելը կասեցնելու մասին կոնվենցիա:

ԵՐԵՎԱՆԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13 նոյեմբերի 2001 - 22:46 AMT  08:03 GMT
Ադրբեջանում իրադրության արհեստական սրման հետեւանքով լրագրողների փոխադարձ այցերը խաղաղեցման փոխարեն ավելի են լարում մթնոլորտը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՊՎԱԾ ԵՆ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏ

13 նոյեմբերի 2001 - 22:05 AMT  08:03 GMT
Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում զինվորական գործողությունների սկսման մասին կապված են ԱՄՆ-ի նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ շնորհեու Սենատի որոշման հետ:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԿԿԱՅԱՆԱ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

13 նոյեմբերի 2001 - 22:03 AMT  08:03 GMT
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին իր տիկնոջ` Իոլանտա Կվասնեւսկայի հետ:

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՄԻՆՉԵՒ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

13 նոյեմբերի 2001 - 20:26 AMT  08:03 GMT
Բաժանորդները, որոնց հեռախոսները չվճարելու պատճառով անջատվել էին մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը, կրկին կարող են օգտվել իրենց հեռախոսահամարներից:

«AMERICAN AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ

13 նոյեմբերի 2001 - 20:24 AMT  08:03 GMT
«Տվյալ պահին մենք չենք գտնում, որ դա կարող էր լինել ահաբեկչություն, քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որը թույլ է տալիս ենթադրել իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ»,- հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Թրեյսի Բելլինջերը:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  08:03 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---