12

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ

22 նոյեմբերի 2001 - 22:53 AMT  20:21 GMT
Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշթ Ալիզադեն հայտարարել է, որ չի հավատում որ Ադրբեջանի ղեկավարությունը կսկսի նոր պատերազմ, որը կոչված կլինի ապահովել ժողովրդի աջակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ՌԱՕ ԵԷՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

22 նոյեմբերի 2001 - 22:50 AMT  20:21 GMT
Այսօր Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անուղղակիորեն հաստատել է Հայաստանի ելեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրաժարվելու փաստը:

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԻՐԵՆՑ ԴԱՏԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐՁԿԱՆ-ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ

22 նոյեմբերի 2001 - 22:47 AMT  20:21 GMT
Ադրբեջանը մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել Սուխումիի իշխանությունների հետ` ադրբեջանական վարձկաններին Բաքվին փոխանցելու հարցը լուծելու համար:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

22 նոյեմբերի 2001 - 22:47 AMT  20:21 GMT
Ռուսաստանի Պետական Դումայի կողմից համատեղ անվտանգությունը ապահովելու նպատակով զորքերի կիրառման մասին հայ-ռուսական համաձայնագրի վավերացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում:

ՁՅԱՆ ԱՐԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԵԼ ԵՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԵՏ

22 նոյեմբերի 2001 - 22:46 AMT  20:21 GMT
Այժմ շարունակվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

22 նոյեմբերի 2001 - 22:45 AMT  20:21 GMT
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս կորոշվի ղարաբաղյան հարցի մասին զեկուցողի թեկնածությունը, որին պետք է հավանություն տան դիմակայության կողմերը:

ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳԻՐԸ

22 նոյեմբերի 2001 - 22:45 AMT  20:21 GMT
Այդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին, կարգավորում է ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմի մեջ հատկացվող զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորման հետ կապված հարցերը` ի շահ կողմերի համատեղ անվտանգության:

ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ

22 նոյեմբերի 2001 - 21:13 AMT  20:21 GMT
Մինչեւ այս շաբաթվա վերջը կկայանա Օրդուեյի առաջին հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում նա պետության ղեկավարին կհանձնի իր հավատարմագիրը:

PanARMENIAN.Net-Ի ՀՈԴՎԱԾԸ ՄԵԾ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

22 նոյեմբերի 2001 - 21:10 AMT  20:21 GMT
Մեր հոդվածի մեկնաբանությունով անհապաղ ելույթ ունեցավ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը, որը հայտարարեց, որ «Թուրքիան եբեւէ չի առաջադրել որեւէ պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ «ԴԵՌԵՎՍ ՍՊԱՌՎԱԾ ՉԵՆ»

22 նոյեմբերի 2001 - 21:09 AMT  20:21 GMT
ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 29-ից 30-ը Մոսկվայում, այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
12
---