1

ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԻԱ

26 փետրվարի 2002 - 23:36 AMT  11:05 GMT
Փետրվարի 27-ին Վենայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ

26 փետրվարի 2002 - 23:28 AMT  11:05 GMT
Այսօր Ալիեւը ԱՄՆ-ից մեկնել է Լոնդոն, ուր կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի հայրենիք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

26 փետրվարի 2002 - 23:17 AMT  11:05 GMT
Երկու պետությունների ղեկավարները նշել են, որ Երեւանի եւ Բրատիսլավայի միջեւ գոյություն չունեն քաղաքական տարաձայնություններ, սակայն տնտեսական համագործակցությունը բավականին ցածր աստիճանի վրա է գտնվում, որի պատճառը համաձայնագրային իրավական բազայի բացակայությունն է:

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

26 փետրվարի 2002 - 22:49 AMT  11:05 GMT
Այս կապակցությամբ թուրքական «Հուրիեթ» թերթը, մասնավորապես, կասկածներ է արտահայտում, որ այդ հանդիպումները կայացել են ամերիկյան կառավարության նախաձեռնությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ

26 փետրվարի 2002 - 21:10 AMT  11:05 GMT
Այսօր Սանկտ -Պետերբուրգում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

26 փետրվարի 2002 - 20:43 AMT  11:05 GMT
Այժմ բանակցություններ են ընթանում տվյալ նախագծի վերաբերյալ, որը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար:

ՍՈՒՄԳԱԻԹՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՆԱԽՕՐԵԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՈՒՌՃԱՑՆՈՒՄ Է ԽՈՋԱԼՈՒԻ ԹԵՄԱՆ` ՀԱՍԱՐԱԿԱԱԿՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

26 փետրվարի 2002 - 20:14 AMT  11:05 GMT
Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ

26 փետրվարի 2002 - 18:51 AMT  11:05 GMT
Մարշալի Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավ-կովկասյան տարածաշրջանի քաղաքագետների սեմինարի մասնակիցներն այսօր Երեւանում քննարկել ենՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցեր:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՄՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

26 փետրվարի 2002 - 18:48 AMT  11:05 GMT
Դեսպան Պերինան համառոտակի ներկայացրել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ խնդրել Ամերիկայի հայ համայնքին աջակցել տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացը:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  11:05 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---