1

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՎԱՔՎԵԼ, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

16 ապրիլի 2002 - 23:20 AMT  18:26 GMT
Հիշեցնենք, որ օրենքի անկատարությունը խորհրդարանականները նկատել են այն բանից հետո, երբ անցկացված մրցույթի արդյունքում 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա եթեր դուրս գալու իրավունքը, որը նախկինում պատկանում էր «Ա1+» հեռուստաընկերությանը, տրվել է «Շարմ» ընկերությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

16 ապրիլի 2002 - 23:19 AMT  18:26 GMT
Հայ զինծառայողները մեկնել են զինվարժությունների հրաձգային զենքով: Ծանր սպառազինումը նրանց կհատկացվի տեղում ռուսաստանյան կողմից:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

16 ապրիլի 2002 - 23:18 AMT  18:26 GMT
Որոշվել է հայցվորներին ժամանակ տրամադրել գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու համար:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ

16 ապրիլի 2002 - 23:17 AMT  18:26 GMT
Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում բարձրացնել հարց այն մասին, որ Հայաստանը ունի զանգվածային ոչնչացման զենք:

ԵՐԵՒԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

16 ապրիլի 2002 - 23:17 AMT  18:26 GMT
Այդ պաշտոնում նա կփոխարինի Սուրեն Սահակյանին, որը ներկայացրել է պաշտոնական Երեւանը Մոսկվայում վերջին երկու տարիների ընթացքում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ 162 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻՆ` 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

16 ապրիլի 2002 - 23:15 AMT  18:26 GMT
Կոնգրեսականները հույս են հայտնել, որ հայերի ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ ավանդական դիմումում նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 ապրիլի 2002 - 23:15 AMT  18:26 GMT
Այդ մասին հայտարարել է նախկին ԽՍՀՄ երկրների օգնության հարցերով պետդեպարտամենտի համակարգող Ուիլյամ Թեյլորը:

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

16 ապրիլի 2002 - 23:14 AMT  18:26 GMT
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը օրերս կայացել է Ամերիկայի հայկական քաղաքական, հասարակական, մշակութային, բարեգործական եւ կրոնական կազմակերպությունների առաջնորդների համդիպումը:

ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ՑՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻՆ

16 ապրիլի 2002 - 23:14 AMT  18:26 GMT
Այս օրերին Բաքվում տեղի ունեցող բնապահպանների միջազգային համաժողովին հայ գիտնականների մասնակցության դեմ բողոքի ցույցի կազմակերպիչ Ակիֆ Նաղին երեկ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  18:26 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---