1

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵԼ Է ՑՈՒՅՑՈՎ

4 մայիսի 2002 - 00:28 AMT  16:22 GMT
Ակցիայի նախաձեռնողները պահանջում են հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը, վերանայել 37-րդ հաճախականության վրա հեռարձակման իրավունքի ձեռքբերման մրցույթի արդյունքները:

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ՍԵՅՍՄՈԼՈԳ

4 մայիսի 2002 - 00:03 AMT  16:22 GMT
52-ամյա մասնագետը Թբիլիսիի էր ժամանել անցյալ շաբաթ վրացի գործընկերներին երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում օգնություն ցույց տալու նպատակով:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՐՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 20 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

4 մայիսի 2002 - 00:01 AMT  16:22 GMT
Այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը:

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4 մայիսի 2002 - 00:00 AMT  16:22 GMT
Պետքարտուղարը իր հիասթափությունն է հայտնել այն առիթով, որ Քի-Վեսթից հետո չհաջողվեց առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

3 մայիսի 2002 - 23:59 AMT  16:22 GMT
«Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների վրա» թեմայով միջազգային կոնֆերանսը իր աշխատանքն է սկսել Ստեփանակերտում:

ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

3 մայիսի 2002 - 23:58 AMT  16:22 GMT
Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը:

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԳՐԱՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ

3 մայիսի 2002 - 23:57 AMT  16:22 GMT
Այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը:

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

3 մայիսի 2002 - 23:56 AMT  16:22 GMT
Ենթադրվում է, որ փառատոնին կմասնակցեն մոտ յոթ հարյուր պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից:

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎՐԱ

3 մայիսի 2002 - 23:55 AMT  16:22 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը ցույցի մասնակիցներին, որոնք պահանջում էին հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  16:22 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---