1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

5 հուլիսի 2003 - 00:09 AMT  07:15 GMT
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ արտաքին կապերի խորհրդի կանխարգելիչ գործողությունների կենտրոնի փոխտնօրեն Դեւիդ Ֆիլիփսը` թուրքական «Ռադիկալ» թերթում տպագրված «Ժամանակն է բացել Հայաստանի հետ սահմանը» հոդվածում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

4 հուլիսի 2003 - 22:53 AMT  07:15 GMT
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանն մեկնել են Նիդեռլանդներ` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ամենամյա նստաշրջանին:

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 204 ՔԱՂԱՔԱՑԻ

4 հուլիսի 2003 - 22:49 AMT  07:15 GMT
ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայության տվյալների համաձայն, անցյալ տարի Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանի 1389 քաղաքացի, որոնցից 959-ի դիմումը բավարարվել է:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

4 հուլիսի 2003 - 20:04 AMT  07:15 GMT
Գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը կհանդիպի Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ:

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԱՐՏԱՔՍՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

4 հուլիսի 2003 - 19:59 AMT  07:15 GMT
Ռուսաստանից արտաքսվել է Թուրքիայի 10 քաղաքացի, որոնք Բաշկիրիայի մի շարք ուսումնական հաստատություններում կրթում էին թուրքամետ երիտասարդություն, որն ապագայում պետք է պաշտպաներ Թուրքիայի շահերը տեղի իշխանության եւ կառավարման մարմիններում:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԵԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

4 հուլիսի 2003 - 19:41 AMT  07:15 GMT
Երեւանի պետհամալսարանի ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության գործի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազության հնարավոր վարկածների թվում քննարկվում է նաեւ նրա մասնագիտական գործունեությանն առնչվող վարկածը:

ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ԿԻՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԿԸՆԴԳՐԿՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

4 հուլիսի 2003 - 19:39 AMT  07:15 GMT
Այդ հարցը քննարկել են Երեւանում գտնվող Եվրասիական տնտեսական ընկերակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԿԱՆԱԴԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4 հուլիսի 2003 - 19:38 AMT  07:15 GMT
Քննարկման ընթացքում են գտնվում եւս երկու ծրագիր` «Հայկական ավիաուղիներ» եւ կանադական «Բոմբարդիեր» ավիաշինական ընկերությունների միջեւ համատեղ ձեռնարկության ստեղծումը, ինչպես նաեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի շնարարության նախագիծը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ

4 հուլիսի 2003 - 19:37 AMT  07:15 GMT
Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Ֆրանսիայի դեսպան Կլոդ Բլանշմեզոնը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

1 հուլիսի 2003 - 05:00 AMT  07:15 GMT
Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
1
---