
23 հուլիսի 2003 - 05:00 AMT

00:43 GMT
Եվրոպայի հայկական կազմակերպությունները մտադիր են ակտիվորեն մասնակցել Եվրոխորհրդարանի գալիք ընտրություններին: Դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է իր թեկնածուներին ներկայացնել Ֆրանսիայի երկու ընտրական տեղամասում: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, նրանց գլխավոր խնդիրը կլինի Թուրքիային Եվրոպական միության մեջ ընդգրկելու համար նախնական պայմանների կատարման ցուցակի մեջ պահպանել հայերի ցեղասպանության ճանաչման հարցը: